3/23/2013

Մեդիա մանիպուլյացիաների 10 գլխավոր ռազմավարությունները ըստ Նոամ Չոմսկու


Ամերիկյան հայտին փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ և Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանի լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր Նոամ Չոմսկին կազմել է ամենաուժեղ և ազդեցիկ 10 ռազմավարությունների ցուցակը, որոնք օգտագործվում են "աշխարհի տիրակալների" կողմից Մեդիայի միջոցով բնակչության մանիպուլյացիա իրականացնելու համար:

Այդ ռազմավարություններ այնքան կատարյալ են, որ նույնիսկ այն երկրները, որոնք ունեն լավագույն կրթական համակարգերը, դառնում են այդ մաֆիաների ուժի և տեռորի զոհը:Շատ երևույթների մասին է հաղորդվում նորություններում սակայն դրանցից քչերն են մեկնաբանվում:

Լրագրողական այն միտումը, որն ուղված է հավասարակշռել պատմությունները երկու հակասական տեսակետներով բերում է միտման, որի դեպքում "ստեղծվում են պրոտոգոնիստների և անտագոնիստների միջև հակադրության շուրջ ծավալվող պատմություններ"(Ricci 1993: 95):Անկախ դրանց կարևորությունից լուսաբանվում են միայն աղբահանության կամ կոյուղու հետ կապված խնդիրները, այն ժամանակ երբ գոյություն ունի  պայքար կապված աղբի թաղման(զգայուն լանդշաֆտային գոտինորում-Հ.Ղ.) կամ այրման հարցերի շուրջ: Այնուհետև փոխանակ լուսաբանվեն  դրանց խնդիրները և տեխնիկական հիմքերը, լուսաբանվում են ''տուժած քաղաքացիների դժգոհությունը կամ կորպորատիվ խոսնակների, պետական կարգավորող մարմինների և բնապահպանական ակտիվիստների միմյանց հետ հակասող պնդումները''(Gersh 1992: 16):
Մեդիայի աշխատանքը ոչ թե տեղեկացնելն է, այլ` ապատեղեկացնելը. ոչ կարևոր կամ ուշադրությունը շեղող տեղեկատվության հեղեղով և հեղեղման տեխնիկայով շեղել հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից և փոփոխություններից, որոնք հանդիսանում են քաղաքական և տնտեսական էլիտաների որոշումների արդյունք:


Լրագրողները ովքեր մուտք ունեն դեպի բարձրագույն իշխանական և կորպորատիվ աղբյուրները պետք է կանգնեն նրանց կողքին, չհրապարակելով որևէ հակադիր բան նրանց և նրանց կազմակերպությունների մասին: Հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց տեղեկատվության աղբյուրները: Այս լոյալության դիմաց նրանց աղբյուրները ժամանակ առ ժամանակ նրանց տրամադրում են լավ պատմություններ, տեղեկատվության արտահոսքեր և հատուկ հարցազրույցների հնարավորություն: Ոչ պաշտոնական տեղեկատվությունը կամ տեղեկատվության արտահոսքերը թողնում են հետաքննական լրագրության տպավորություն, սակայն դրանք սովորաբար իշխանությունում գտնվողների կողմից ռազմավարական խուսանավումներ/մանյովրներ են(Ricci 1993: 99). "Լրագրության դառը հեգնանք այն է, որ ամենից շատ հարգված լրագրողները ամենալոյալն են: Նրանք օգտակար լինելով իշխանություններին դրանով նրանց հասանելի են դառնում "լավագույն" աղբյուրները"(Lee and Solomon 1990: 18).


                                      10 Ռազմավարությունները

1. Ուշադրության շեղման ռազմավարությունը

Սոցիալական վերահսկման առաջնային տարը շեղման ռազմավարությունն է, որի էությունը ոչ կարևոր կամ ուշադրությունը շեղող տեղեկատվության շարունակական հեղեղով և հեղեղման տեխնիկայով հասարակության ուշադրության շեղումն է կարևոր խնդիրներից և փոփոխություններից,  որոնք հանդիսանում են քաղաքական և տնտեսական էլիտաների որոշումների արդյունք:
Շեղման ռազմավարությունը նաև կարևոր է խոչընդոտելու գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նեյրոկենսաբանության և կիբեռնետիկայի ոլորտի հիմնարար գիտելիքների նկատմամբ հասարակության հետաքրքրության աճին:
"Հասարակական ուշադրությունը զբաղեցնել իրական կարևորություն չունեցող խնդիրներով, այն պահել շեղված իրական սոցիալական խնդիրներից: Հասարակությունը պահել անընդհատ զբաղված,որպեսի այն ժամանակ չունենա մտածելու,արոտավայրից անմիջապես ախոռ` մյուս կենդանիների մոտ"(Մեջբերված է  Silent weapons for quiet wars).


2. Լուծումների փոխարեն ստեղծել խնդիրներ

Այս մեթեդը նաև կոչվում է "պրոբլեմ-արձագանք-լուծում":
Այն ստեղծում է պրոբլեմ, "իրավիճակ", որը այնպիսի արձագանք կառաջացնի հասարակության մոտ, որ նրանք կցանկանան այդ խնդրի լուծումը: Օրինակ թույլ տալ որպեսի քաղաքներում աճի բռնությունը և կազմակերպել արյունահեղ հարձակումներ որպեսի հասարակությունը անվտանգության միջոցների ձեռնարկման և քաղաքականության  պահանջ ներկայացնի, և այդ անվտանգության միջոցներով իսկ կսահմանափակվի նրանց ազատությունները: Կամ ստեղծել տնտեսական ճգնաժամ, որպեսի հասարակությունը որպես չարյաց փոքրագույն հրաժարվի որոշ սոցիալական իրավունքներից:  

3. Աստիճանական ռազմավարություն
 Անընդունելի ընդունելություն, այսիքն` կիրառել այն աստիճանաբար,տարեցտարի, որպեսի հասարակությունը չզգա և չհասկանա:
Հենց այս ձևով 1980-ականներին և 1990-ականներին ներդրվեցին բացարձակապես նոր սոցիալ-տնտեսական պայմաններ(նեոլիբերալիզմ)
-պետության նվազագույն միջամտություն,
-մասնավորեցում,
-ոչ հուսալիություն,
-ճկունություն,
-մասսայական գործազրկություն,
-աշխատավարձեր, որոնք չեն ապահովում պատշաճ եկամուտ,


...բազմաթիվ փոփոխություններ որոնք հեղափոխություն կառաջացնեին եթե դրանք կիրառվեին միանգամից:



4.Հետաձգման ռազմավարություն

 Անընդունելի որոշումները ընդունելի դրաձնելու մյուս ճանապարը դրանք որպես "ցավոտ և անհրաժեշտ" ներկայացնելն է, դրանով ապահովելով հանրային ընդունելություն/հավանություն ապագա կիրառության համար:
Ավելի հեշտ է ընդունել ապագայի քան անմիջական զրկանքները, քանի որ
-անմիջապես չէ ջանք գործադրվում և անմիջապես չէ իրականացվում,
-հասարակությունը նաիվ կերպով միշտ հակված է ակնկալելու, որ "վաղը ամեն ինչ ավելի լավ է լինելու" և պահանջվող զոհաբերությունը հնարավոր է խուսափել
Սա հասարակությունը ավելի երկար ժամանակ է տալիս փոփոխության գաղափարին հարմարվելու և ընդունելու այն երբ գալիս է դրա ժամանակը:

5.Հասարակությանը ներկայանալ որպես փոքր երեխա

 Լայն հասարակությանը ուղված գովազդների մեծ մասը օգտագործում է երեխաների արտասանությունը, ձայնը, սիմվոլները, մանկական փաստարկները, կարծես թե դիտողները փոքր երեխա են կամ մտավոր առումով թերհաս: Այսիքն որքան շատ ես ցանկանում համոզել դիմացինին, այնքան մանկական պետք է լինի քո դիմելու տոնը: Ինչու? Քանի որ ''եթե դիմում ես դիմացինիդ այնպես, կարծես թե նա 12 տարեկան է կամ փոքր, ապա համաձայն ընկալման օրենքների մեծ է հավանականությունը, որ նա կարձագանքի և կպատասխանի ոչ քննադատաբար` ինչպես երեխան"(տես  Silent Weapons for Quiet Wars):  

 6. Ավելի շատ օգտագործել էմոցիանալ  ասպեկտը քան մտորման/արտացոլմանըԷմոցիոնալ ասպեկտի կիրառումը դասական տեխնիկա է անհատի մոտ ռացինալ(տրամաբանական) վերլուծության կարճ օղակ ստեղծելու և վերջին հաշվով դրանով իսկ անհատի մոտ քննադատական զգացումը/մտածողությունը կամ ասպեկտը  կասեցնելու համար:
Դեռ ավելին, էմոցիոնալ ասպեկտի կիրառումը հնարավորություն է տալիս թափանցել ենթագիտակցական ոլորտ և այնտեղ ներդնել համապատասխան մտքեր,  ցանկություններ, վախ և մտավախություններ ու վարքի անհրաժեշտ մոդելներ:


 7. Հասարակությունը պահել անտեղյակության/տգիտության և միջակության սահմաններումՀասարակությանը զրկել վերահսկման/ղեկավարման և ստրկացման մեթոդները և տեխնոլոգիաները հասկանալու կարողությունից:
"Կրթության որակը, որը տրվում է ցածր սոցիալական խավերին պետք է որքան հնարավոր է աղքատ և միջակ լինի, որպեսի անտեղյակությունը անդունդը, որը առաջացնում է կրթությունը ցածր սոցիալական խավերի և բարձր սոցիալական խավերի միջև 
ցածր խավերի կողմից անհնար լինի հաղթարել " (See Silent Weapons for Quiet Wars).


8. Խթանել որպեսի հասարակությունը հետաքրքիրվի մակերեսային իրերով

Հասարակություն մոտ սերմանել այն գաղափարը, որ մոդայիկ է բութ, վուլգար և անկիրթ լինելը...


9.Սեփական մեղքի զբացման ուժեղացումը
Ստիպել որպեսի անհատները իրենց անհաջողությունների հիմքում տեսնեն իրենց ինտելեկտի, կարողությունների կամ ջանքերի պակասությունը և դրանով իսկ իրենց անհաջողությունների համար իրենք իրենց մեղադրեն:  Ուստի փոխանակ անհատները ըմբոստանան գոյություն ունեցող տնտեսական համակարգի դեմ, իրենց զգում են անօգնական և զբաղվում են ինտենսիվ ինքնաքննադատությամբ: Դա բերում է դեպրեսիվ վիճակի, էֆեկտիվ կերպով նպաստում է մարդու գործողությունների զսպմանը: Իսկ առանց գործողությունների չկա հեղափոխություն!   

10. Անհատներին մասին իմանալ ավելին, քան իրենք գիտեն իրենց մասին:Վերջին 50 տարիների ընթացքում արագընթաց գիտական առաջընթացը անընդհատ մեծացող անդունդ է ստեղծել հասարակության հիմնական մասի և նրանց միջև ովքեր պատկանում են կառավարող էլիտային և ղեկավարվում են նրանց կողմից: Շնորհիվ կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության, "համակարգը" մարդու բնույթի վերաբերյալ առաջադեմ ընկալում ունի թե' ֆիզիկական, և թե' հոգեբանական առումներով: Համակարգը ավելի լավ է ճանաչում սովորական մարդուն քան մարդը ինքն իրեն:  
Դա նշանակում է, որ մեծամասամբ դեպքերում համակարգը ավելի մեծ վերահսկողություն և ազդեցության ուժ ունի անհատների վրա, ավելի մեծ` քան անհատները վերահսկողություն ունեն իրենք իրենց նկատմամբ:


Աղբյուրներ

1.Հոդվածը գրվել է Սյուլիվան Թիմսիթի կողմից` “Top 10 Media Manipulation Strategies. Paris, September 21, 2010,

Հոդվածը վերցված է ` http://www.syti.net/Manipulations.html
http://theinternationalcoalition.blogspot.com/2011/07/noam-chomsky-top-10-media-manipulation_08.html 
2. Silent Weapons for Quiet Wars 

3.Gersh, D. 1992, ‘Covering solid waste issues.’ Editor & Publisher 125(29 August): 15-6.
4.Lee, M.A., and N. Solomon 1990. Unreliable Sources: A guide to detecting bias in news media. New York: Carol Publishing Group.

ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails