8/06/2014

«Աջակցենք մեր զորքերին»՝ Մոհավքի Հովտի բանաձևը

      Հատված Նոամ Չոմսկու՝ «Մեդիա Վերահսկողություն: Քարոզչության Ազդեցիկ Ձեռքբերումները» գրքից



     Հանրության հետ կապերի արդյունաբերության(the public relations industry) կառուցման գործում Միացյալ Նահանգները առաջնեկ էր: Ինչպես ոլորտի առաջնորդները ձևակերպում էին,  նպատակը «հանրային մտքի վերահսկումն» էր: Այդ առաջնորդները շատ բան էին սովորել Հանրային Տեղեկատվության Կոմիտեի(Creel Commission) և Կարմիր Վտանգի(Red Scare) ստեղծման հաջողություններից: Այդ ընթացքում հանրության հետ կապերի արդյունաբերությունը զգալիորեն ընդարձակվեց: 1920-ական թվականների ընթացքում այս արդյունաբերությանը գրեթե հաջողվեց հանրությանը դնել գործարար ոլորտի իշխանության տակ: Սա հասավ այնպիսի ծայրահեղության, որ 1930-ականների սկզբին Կոնգրեսի հանձնաժողովը սկսեց հետաքննել երևույթը:
    Հանրության հետ կապերը հսկայական արդյունաբերություն է: Այս ողջ ընթացքում[ նկատի ունի Առաջին Աշխարհամարտը և դրան հետևող 1920-ական թվականները-Հ.Ղ] դրա նպատակն է եղել հանրային մտքի վերահսկումը: 1930-ականներին, ինչպես և Առաջին Աշխարհամարտի ժամանակ, նորից ի հայտ եկան մեծ խնդիրներ: Գոյություն ուներ ճգնաժամ և աշխատավորների զգալի կազմակերպվում: Ի դեպ, 1935 թվականին աշխատավորները Վագների Ակտով(Wagner Act) ունեցան իրենց առաջին գլխավոր հաղթանակը, կազմակերպվելու իրավունքը: Սա առաջ քաշեց երկու լուրջ խնդիր: Մի կողմից ժողովրդավարությունը չէր աշխատում[այսինքն աշխատավորները սկսում էին ձեռք բերել իրավունքեր-Հ.Ղ.]: Մոլորված հոտը[ «մոլորված հոտ» եզրը Չոմսկունը չէ, գրքի մեջ նա այս եզրը օգտագործում է` հղում կատարելով հանրության հետ կապերի ոլորտի առաջատար դեմք Էդվարդ Բերնայսին) ունենում էր օրենսդրական հաղթանակներ, իսկ համաձայն  իշխող վերնախավի, զարգացումները չպետք է գնային այդ ուղղությամբ:
Մյուս խնդիրն այն էր, որ ժողովրդի կողմից կազմակերպվելը դառնում էր հնարավոր: Ուստի մարդկանց պետք էր ատոմիզացնել(մասնատել), սեգրեգացնել: Նրանք չպետք է կազմակերպվեն, քանի որ հետո նրանք կարող են իրադրության հանդիսատեսի(spectators of action) վիճակից դուրս գալ: Եթե սահմանափակ ռեսուրսներով զգալի թվով մարդիկ կարողանան համախմբվել ու մտնել քաղաքական դաշտ, նրանք կարող են դառնալ մասնակից[այլ ոչ թե հանդիսատես-Հ.Ղ.]: Դա իրականում սպառնալիք է: Ուստի գլխավոր քայլը արվեց բիզնեսի կողմից՝ ապահովելու, որ դա լինի աշխատավորների վերջին օրենսդրական հաղթանակը և լինի ժողովրդի կազմակերպման ժողովրդավարական շեղման վերջի սկիզբը: Դա աշխատեց: Դա աշխատավորների վերջին օրենսդրական հաղթանակն էր:
Այս պահից սկսած(չնայած Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ արհմիություններում մարդկանց թիվը ավելացավ, որից հետո այն սկսեց նվազել) արհմիությունների միջոցով գործելու հնարավորությունը աստիճանաբար սկսեց նվազել: Դա պատահական չէր: Քանի որ այժմ մենք գործ ունեինք գործարար համայնքի հետ, որը հսկայական փող, միքտ և ուշադրություն էր ծախսում այն բանի համար, թե ինչպես՝ հանրության հետ կապերի արդյունաբերության և այլ կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են՝ Արդյունաբերողների Ազգային Ասոցիացիան(National Association of Manufacturers), Business Roundtable և այլն, պայքարել այս խնդիրների դեմ: Վերոնշյալ ժողովրդավարական շեղումների դեմ պայքարելու համար այս հաստատությունները անմիջապես լծվեցին գործի:
        Առաջին փորձությունը մեկ տարի հետո էր՝ 1937 թվականին: Արևմտյան Փենսիլվանիայի Ջոնսթաունում խոշոր գործադուլ էր: Գործարար խավը աշխատավորների կազմակերպումը խափանելու համար կիրառեց նոր տեխնիկա, որը աշխատեց բավական լավ: Դա հանցավոր խմբավորումների ու ոտքեր ջարդելու միջոցով չարեց: Նման մեթոդները այլևս լավ չէին աշխատում[թե ինչու նման մեթդները այլևս չէին աշխատում Արևմտյան հասարակություններում տես՛ Նոամ Չոմսկին ժողովրդավարական և տոտալիտար հասարակություններում ժողովրդին վերահսկման մեթոդների մասին -Հ.Ղ.] ուստի դա արվեց քարոզչության ավելի նուրբ ու էֆֆեկտիվ միջոցներով:  Նպատակն էր հանրությանը գործադուլներին դեմ հանելու, գործադուլները  կործանիչ երևույթ ներկայացնելու, դրանց հանրությանը վնասակար լինելը և ընդհանուր շահերի դեմ լինելը ցույց տալու ուղիներ գտնելը: [Գործի դրված քարոզչական միջոցներով սկսվեց ներկայացվել որ] ընդհանուր շահը դա «մենք» ենք, գործարարը, աշխատավորը, տնային տնտեսուհին: Դրանք «մենք» ենք: Մենք ցանկանում ենք լինել միասին, ունենալ ներդաշնակություն, Ամերիկանիզմ և աշխատել միասին:  Եվ ահա այնտեղ գոյություն ունեն այն վատ գործադուլավորները որոնք կործանիչ են, ստեղծում են խնդիրներ, խաթարում են ներդաշնակությունը և խախտում են Ամերիկանիզմը: Մենք պետք է կանգնեցնենք նրանց՝ որպեսի կարողանանք ապրել միասին: Կորպորատիվ գործադիրը և մարդը ով աշխատում է հավաքարար, բոլորը ունեն միևնույն շահը: Մենք բոլորս կարող ենք աշխատել միասին, աշխատել Ամերիկանիզմի համար, սիրելով մեկս մյուսիս:
    Հիմնական մեսիջը(հաղորդագրություն) դա էր: Այն ներկայացնելու համար հսկայական ջանք գործադրվեց: Ի վերջո սա գործարար հանրությունն էր, ուստի նրանք վերահսկում են մեդիան և ունեն հսկայական ռեսուրսներ: Եվ դա աշխատեց բավական էֆֆեկտիվ: Դա հետագայում կոչվեց «Մոհավքի Հովտի բանաձև»(Mohawk Valley formula) և շարունակաբար սկսվեց օգտագործվել գործադուլները խափանելու համար: Դրանք կոչվեցին «գործադուլները խափանելու գիտական մեթոդներ» և  Ամերիկանիզմի նման անիմաստ, դատարկ կոնցեպտների շուրջ համայնքային կարծիքը մոբիլիզացնելով դրանք աշխատում էին բավական էֆֆեկտիվ: Ո՞վ կարող է լինել դրա[Ամերիկանիզմի-Հ.Ղ] դեմ: Կամ ներդաշնակություն: Ո՞վ կարող է լինել դրա դեմ: Կամ ինչպես Պարսիծ Ծոցի Պատերազմի դեպքում՝ «Աջակցենք մեր զորքերին»: Ո՞վ կարող է դեմ լինել դրան: Կամ դեղին ժապավեններ(yellow ribbons): Ո՞վ կարող է դեմ լինել դրան: Անիմաստ ցանկացած բան:
     Ի դեպ, ի՞նչ է դա նշանակում եթե ինչ-որ մեկը ձեզ հարցնում է. «Դուք աջակցում ե՞ք Այովայի ժողովրդին»: Դուք կարող ե՞ք ասել. «Այո, ես աջակցում եմ նրանց» կամ «Ոչ, ես չեմ աջակցում նրանց»: Դա նույնիսկ հարց չէ: Այն իմաստ չի կրում: Հենց իմաստն էլ դա է: Հանրության հետ կապերի ոլորտի «Աջակցենք մեր զորքերին» բնույթի կարգախոսների իմաստը հենց այն է, որ դրանք իմաստ չեն կրում: Նրանք ունեն այնքան իմաստ ինչքան այն թե՝ արդյոք դուք աջակցում եք Այովայի ժողովրդին: Իհարկե գոյություն ունի մեկ հարց: Հարցը հետևյալն է. «Դուք աջակցում ե՞ք մեր քաղաքականությունը»: Սակայն դուք չեք ցանկանում որպեսի մարդիկ մտածեն այս հարցի մասին: Լավ քարոզչության ողջ իմաստը դա է:
     Դուք ցանկանում եք ստեղծել կարգախոս որին ոչ ոք չի կարող դեմ լինել և յուրաքանչյուր ոք կողմ կլինի դրան: Ոչ ոք չգիտի որն է դրա իմաստը, քանի որ դա չունի որևէ իմաստ: Դրա առանցքային արժեքն այն է, որ այն շեղում է ձեր ուշադրությունը հարցից, որը ունի ինչ-որ իմաստ, այն է՝ Դուք աջակցում ե՞ք մեր քաղաքականությանը: Սա այն հարցն է, որի մասին ձեզ չի թույլատրվում խոսել:  Ուստի, դուք ունե՞ք մարդիկ ովքեր բանավիճում են զորքերին աջակցության հարցի շուրջ: «Իհարկե ես չեմ աջակցում նրանց»: Այնուհետև դուք հաղթում եք: Դա նման է Ամերիկանիզմին և ներդաշնակությանը: Մենք բոլորս միասին ենք, դատարկ կարգախոսներ, եկեք միացեք մեզ, եկեք վստահ լինենք, որ մեր շուրջը չունենանք բոլոր այն վատ մարդկանց ովքեր իրենց դասակարգային պայքարի, իրավունքների և նման հարցերի շուրջ զրույցներով խաթարում են մեր ներդաշնակությունը:
    Այդ ամենը շատ էֆֆեկտիվ է: Այն աշխատում է մինչև օրս: Եվ իհարկե այն լրջորեն մտածված է: Հանրության հետ կապերի արդյունաբերության ոլորտում աշխատող մարդիկ զվարճանքի համար չէն այնտեղ: Նրանք գործ են անում: Նրանք փորձում են  ներդնել ճիշտ արժեքները: Ի դեպ, նրանք ունեն ընկալում թե ինչպիսին պետք է ժողովրդավարությունը լինի. այն պետք է լինի համակարգ, որում մասնագիտացված դասը վարժեցված է ծառայելու տերերին, մարդկանց որոնք սեփականատիրում են հասարակությունը: Բնակչության մյուս մասը պետք է զրկվի կազմակերպվելու ցանկացած ձևից, քանի որ կազմակերպվումը միայն ստեղծում է անհանգստություն:
Նրանք պետք է միայնակ նստեն հեռուստացույցի առջև և իրենց գլխում տեղավորեն հաղորդագրությունը, որը հետևյալն է. կյանքում միակ արժեքը ավելի շատ ապրանքներ ունենալն է կամ այն հարուստ միջին դասի ընտանիքի նման ապրելն է, որին դու դիտում ես[հեռւոստացույցով-Հ.Ղ] կամ ներդաշնակություն և Ամերիկանիզմի նման արժեքներ ունենալն է:  Սրանք կյանքում առկա միակ բաներն են:  Գուցե դուք սեփական ուղեղով մտածեք, որ  սրանցից բացի կյանքում այլ բաներ կան, բայց քանի որ դուք դիտում եք հեռուստացույցը միայնակ, դուք ենթադրում եք. Ես պետք է որ խելագար լինեմ, քանի որ սա այս ամենն է ինչ տեղի է ունենում այնտեղ: Ուստի քանի դեռ չկա թույլատրված կազմակերպվում(որը ծայրահեղ կարևորություն ունի) դուք երբեք չեք կարողանում բացահայտել արդյոք դուք խելագար եք և դուք ընդամենը ենթադրում եք դա, քանի որ ենթադրելը բնական երևույթ է: 
Ուստի, իդեալը սա է: Այս իդեալին հասնելու համար հսկայական ջանքեր են թափվում: Ակնհայտորեն այս իդեալի հետևում կոնկրետ ընկալում կա: Ժողովրդավարության ընկալում որի մասին հիշատակեցի: Մոլորված հոտը խնդիր է: Մենք պետք է կանխենք նրանց բառաչն ու դոփյունները[«բառաչ» և «դոփյուն» բառերը կրկին Բերնայսինն են-Հ.Ղ.]: Մենք պետք է շեղենք նրանց: Նրանք պետք է դիտեն Superbowl կամ իրավիճակային կատագերգություններ(sitcoms) կամ սարսափ ֆիլմեր: ժամանակ առ ժամանակ դուք կոչ եք անում նրանց վանկարկել անիմաստ կարգախոսներ ինչպիսիք են՝ «Աջակցենք մեր զորքերին»: Դուք պետք է նրանց պահեք զգալիորեն վախեցած և սարսափած բոլոր տեսակի չարերից որոնք գալիս են կործանելու նրանց ներսից կամ դրսից կամ ինչ որ մի տեղից, հակառակ դեպքում նրանք գուցե սկսեն մտածել, որը շատ վտանգավոր է, քանի որ նրանք մտածելու համար կոմպետենտ չեն: Հետևաբար նրանց շեղելը և մարգինալացնելը կարևոր է:
Սա ժողովրդավարության մեկ ընկալումն է: Ի դեպ, հետ դառնալով գործարար հանրությանը, աշխատավորների համար միակ օրենսդրական հաղթանակը 1935 թվականին էր, Վագների Ակտը: Պատերազմը սկսվելուց հետո արհմիություններ կաճատվեցին ինչպես նաև կրճատվեց աշխատավոր դասակարգի շատ հարուստ մշակույթը, որը պայմանավորված էր արհմիություններով: Այդ ամենը կործանվեց: Մենք հասանք  բիզնեսի կողմից ղեկավարվող հասարակության նշանակալի մակարդակի: Սա[ԱՄՆ-Հ.Ղ.] միակ պետական-կապիտալիստական հասարակությունն է որը չունի այլ համեմատելի հասարակություններին բնորոշ նորմալ սոցիալական պայմանագիր: Բացի Հարավային Աֆրիկան, կարծում եմ, սա միակ արդյունաբերական հասարակությունն է որ չունի պետական առողջապահություն:
   Բնակչության այն մասի համար, ոքվեր չեն կարող հետևել այս կանոններին և անհատականորեն հոգալ իրենց կարքիները, չկա  գոյատևման նույնիսկ մինիմալ ստանդարտները հոգալու նվիրվածություն[համակարգի կողմից-Հ.Ղ.]: Արհմիությունները փաստացիորեն բացակայում են: Հանրային կառուցվածքի մյուս ձևերը փաստացիորեն բացակայում են: Քաղաքական կուսակցություններ և կառույցներ չկան: Մեդիան մասնավոր մենաշնորհ է: Դրանք ունեն միևնույն տեսակետը: Երկու կուսակցությունները բիզնես կուսակցության երկու թևեր են: 
Բնակչության մեծ մասը նույնիսկ չի մտահոգվում քվեարկել քանի որ դա անիմաստ է թվում: Նրանք մարգինալացված են և պատշաճ կերպով շեղված: Համենայն դեպս, դա է նպատակը: Հանրության հետ կապերի արդյունաբերության առաջատար դեմքը՝ Էդվարդ Բերնայսը իրականում սկսել է իր աշխատանքը Հանրային Տեղեկատվության Կոմիտեից: Նա դրա մասն էր, իր դասերը քաղեց այնտեղ և շարունակեց զարգացնել այն ինչը ինքը կոչում էր «համաձայնության նախագծում», որը նա նկարագրում էր որպես «ժողովրդավարության էությունը»:  Մարդիկ որոնք ունակ են համաձայնություն նախագծելու, դա իրականացնելու համար ռեսուրսներ և իշխանություն ունեցողներն են, գործարար հանրությունը, և այդ հանրության համար է որ դուք[հանրության հետ կապերի ոլորտի աշխատողները-Հ.Ղ.] աշխատում եք:



Թարգմանեց՝ Հուսիկ Ղուլյան

ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails